Պուտինն ուղերձով կդիմի Ռուսաստանի ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ուղերձով հանդես կգա մոտակա ժամերին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նա ներկայացրել էր ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել էր, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել