«Օմիկրոն»-ը կարող է հանգեցնել նեյրոկովիդային և համակարգային բորբոքման. փորձագետ

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակումը մեծահասակների մոտ կարող է հանգեցնել նեյրոկովիդային և երկարակովիդային հիվանդության, ինչպես նաև երեխաների մոտ համակարգային բորբոքման։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է «ДНКОМ» մոլեկուլային գենետիկական հետազոտությունների գիտական ​​կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Անդրեյ Իսաևը։

«Չնայած «Օմիկրոն»-ի ավելի մեղմ ընթացքին, կարևոր է իմանալ, որ եթե վարակը չհանգեցնի թոքաբորբի, ապա այն կարող է ունենալ այլ հետևանքներ: COVID-19-ը, անկախ շտամից, կարող է հանգեցնել լուրջ վնասների: Նյարդային համակարգը՝ նեյրոկովիդը և երկարակովիդը նույնպես կարող են առաջանալ «Օմիկրոն»-ով վարակվելիս, երեխաների մոտ դրա ֆոնին կարող են զարգանալ համակարգային բորբոքումներ»,- ասել է նա։

Փորձագետը նաև նշել է, որ այժմ պատվաստավելու համար լավագույն ժամանակն է:

«Հինգերորդ ալիքը՝ «Օմիկրոն»-ի ալիքը, արդեն նահանջում է: Եվ հիմա եկել է ժամանակը, որպեսզի վերապատվաստվեն նրանք, ովքեր դեռ չեն արել: Քանի որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, պատվաստումը ապահովում է պաշտպանություն «Օմիկրոն» շտամից և ընդհանրապես կորոնավիրուսից, դեղաչափը ընդունելուց հետո առնվազն առաջին երկու-երեք ամիսների ընթացքում»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել