Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ ապօրինի հավաք կազմակերպելու հիմքով հարուցված քրեական գործը կարճվել է

Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի և մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Քրեական գործի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետեւ Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»,- նշել է փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել