Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին. փաստաբան

Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արղամանյանին:

Դատավորի կազմից տեղեկացանք, որ նիստը տեղի կունենա վաղը, ժամի մասին կհայտնեն առավոտյան, որից հետո լրացուցիչ կգրեմ»,- գրել է նա:

Նշենք, որ գլխավոր դատախազի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ, որը խորհուրդը բավարարել էր:

Ավելի վաղ Իրավաբան․net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել էր, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապ չունի Աշոտ Մինասյանի գործի հետ:

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել