Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետությունն ունի 4 հիմնական անդամ, հետևաբար 4 ձայն,անդամներից երեքը իշխող խմբակցությունից են, մեկը` ընդդիմությունից։
Ընդդիմության հիմնական անդամ է հանդիսանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, սակայն, ԵԽԽՎ-ում, ՀՀ-ի համար այս կարևորագույն քվեարկության օրը, նա իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել «ՊՈՒ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։
Քանի որ, Արմեն Գևորգյանն այս օրերի ընթացքում լուռ է, երբ հանրությունը վրդովված դատապարտում է այդօրինակ դավաճանական քայլը երկրի նկատմամբ, կարող ենք հետևություն անել, որ որևէ սխալ տեղի չի ունեցել և Արմեն Գևորգյանը նույնպես պետք է սատար կանգներ թուրք և ադրբեջանցի պատգամավորներին և քվեարկեր ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։