Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարություն), 139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) կամ 140-րդ (Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: