Զարուհի Փոստանջյանը և նրա ամուսինը դատարան են դիմել․ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և նրա ամուսինը՝ Սուրեն Դրամփյանը, հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ոստիկանության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, առողջապահության և ֆինանսների նախարարությունների։

Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին, սակայն դատական նիստ դեռ չի նշանակվել։

Ըստ հայցապահանջի՝ վերոնշյալ մարմինների աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում հայցվորներին սպառնացել են հոսպիտալացմամբ և մեկուսացմամբ։ Փոստանջյանը և իր ամուսինը պահանջում են հոսպիտալացման և մեկուսացման փորձ կատարելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և հատուցել պատճառված ոչ նյութական՝ բարոյական վնասը, որը կազմում է յուրաքանչյուր հայցվորի համար 1 միլիոն դրամ, այսինքն՝ ընդհանուր 2 միլիոն դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել