Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է 2594 նոր դեպք: Իրականացվել է 7342 թեստավորում: Առողջացել է 235 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 6 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 348 դեպք, որոնցից 335 462 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 316 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում։