Մեղադրվում է պատուհանից բնակարան մուտք գործելու և գողություն կատարելու մեջ

Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ընդհնաուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Հովհաննես Մ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի բաց փեղկի միջատապաշտպան պլաստմասե ցանցը հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել Բ. Պետրոսյանի պատկանող բնակարան և ննջասենյակի փայտյա սեղանի վրայից գաղտնի հափշտակել Բ.Պետրոսյանին պատկանող տարբեր արժողության ոսկյա զարդեր, գումար, Կոնվերսբանկի Վիզա Կլասսիկ քարտ, սուպերմարկետների ցանցի կուտակային քարտ, թղթի վրա գրված իր բջջային հեռախոսի քառանիշ թվերից բաղկացած գաղտնաթվերը և տարբեր այցեքարտեր` Վ.Պետրոսյանին պատճառելով խոշոր չափերի հասնող ընդհանուր 800.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել