Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հայտնում է․
«Հարգելի գործընկերներ,
սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:
Միաժամանակ նշենք, որ երթուղու տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝երթևեկության կանոնները խախտելու համար»,-գրել է նա:

