Մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում դեկտեմբերին փոփոխություններ են եղել։

Ավստրիա

Սահմանը հատելու ռեժիմը

Դեկտեմբերի 20-ից Ավստրիայի սահմանը հատելիս գործում է 2-G+ կանոնը /կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ/ կամ վերականգնված/կազդուրված և պարտադիր թեստավորված/:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ապահովել 2-G+ կանոնի կիրառումը: 2-G+ կանոն է՝ Պատվաստված /կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ/ կամ վերականգնված/կազդուրված և պատրադիր ՊՇՌ հետազոտության բացասական հավաստագրի առկայություն:

ՊՇՌ հետազոտության բացասական հավաստագրի վաղեմությունը չպետք է գերազանցի 72 ժամը: ՊՇՌ հետազոտության հավաստագիրը չներկայացնելու դեպքում ժամանելուն պես անհրաժեշտ է լրացնել ինքնամեկուսացման անցնելու պարտավորություն, ինչից հետո ժամանելու 6-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։ Այս դեպքում նաև հարկավոր է գրանցվել Einreiseformular (Pre-Travel-Clearance) (ptc.gv.at) կայքի միջոցով՝ ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ: Գրանցման մասին հավաստումը անհրաժեշտ է ներկայացնել սահմանակետում թվային կամ թղթային տարբերակով: Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել QR կոդի միջոցով:

ՊՇՌ հետազոտության հավաստագիր ներկայացնելու պայմանից ազատվում են միայն հավելյալ /3-րդ/ դեխաչափով պատվաստված անձինք: Մինչև 12 տարեկան ուղևորները ևս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական հավաստագիր:

https://www.bmeia.gv.at/reise-aufenthalt/coronavirus-covid-19-und-reisen/

Արգենտինա

Համավարակի տարածմամբ պայմանավորված Արգենտինական Հանրապետության կառավարության նոր որոշմամբ մինչև ս.թ. հուլիսի 9-ը, ներառյալ` երկարաձգվել է թիվ 2252/20 որոշմամբ սահմանված սահմանների փակման մասին դրույթը:

Ս.թ. հունիսի 28-ից ուժի մեջ են մտել միգրացիոն և սանիտարական բնույթի նոր սահմանափակումներ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Թռիչքների դադարեցում. շարունակվում է կանոնավոր (մուտքային և ելքային) թռիչքների արգելքը՝ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Աֆրիկյան մայրցամաքի երկրներից, ինչպես նաև մուտքային թռիչքները Բրազիլիայից, Չիլիից և Հնդկաստանից: Նոր փոփոխության համաձայն այդ ուղղություններով թռիչքները որակվում են «հատուկ թռիչքներ» և կարող են գործարկվել իրավասու մարմինների թույլտվությամբ: Սակայն կոմերցիոն թռիչքներով այդ ուղղություններից Արգենտինա մուտք գործող անձանց թիվը չի կարող գերազանցել օրական 600-ը:
Ցամաքային սահմաններով մուտքի սահմանափակում. այդ սահմանները նույնպես շարունակվում են փակ մնալ, կարող են բացվել միայն ԱՀ որևէ նահանգի կառավարության առաջարկով՝ բացառության կարգով, արտակարգ իրավիճակներում կամ հումանիտար պատճառներով, և սահմանակից երկրներից անձանց մուտքը ԱՀ տարածք կհամակարգվի Միգրացիայի ազգային տնօրենության և Առողջապահության նախարարության հետ համատեղ՝ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան պահանջներին համաձայն:
Պարտադիր կարանտին. ԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմը այսուետ երկիր մուտք գործելիս պարտադիր կարանտինի ենթակա չէ, եթե ամբողջական պատվաստում է ստացել մուտքի պահից 14 օր առաջ և ունի բացասական ՓՇՌ թեստ (մուտքից 72 ժամ առաջ)։ Դիվանագիտական ծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող անչափահասների դեպքում, պատվաստումը պարտադիր չէ, սակայն մուտք գործելու պահից 7 օրվա ընթացքում արգելվում է խմբակային միջոցառումների մասնակցել, մարդաշատ վայրեր այցելել։ Հավատարմագրված դիվանագիտական ծառայողը, ով չի անցել ամբողջական պատվաստում կարող է մեկ անգամ մուտք գործել՝ տեղեկացնելով այդ մասին հայտագրի միջոցով ԱՀ ԱՀՄԱՊ նախարարության արարողակարգի ազգային տնօրենությանը։
Միաժամանակ, դիվանագիտական ծառայողների և պաշտոնատար անձանց պաշտոնական ԱՀ այցերի դեպքում, ովքեր ամբողջական պատվաստում չունեն, պետք է ներկայացնեն ծագման երկիր, իրենց գործուղող մարմնի պաշտոնական նամակ և իրենց անձնագրի պատճեն։ Այս դեպքում, եթե պատվաստումն ամբողջությամբ իրականացված չէ, ապա և՛ հավատարմադրված դիվանագիտական ծառայողները, և՛ պաշտոնական այցով ժամանած անձինք պետք է պարտադիր կարանտին պահպանեն և մուտք գործելու յոթերորդ օրը անցեն ՓՇՌ թեստավորում։

Նոյեմբերի 1-ից թուլատրվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արգենտինական Հանրապետություն, եթե պատվաստում են անցել մուտքից առնվազն 14 օր առաջ։ Երկիր մուտք գործելուց և դուրս գալուց 48 ժամ առաջ պետք է լրացնել երդվյալ հայտարարություն (https://ddjj.migraciones.gob.ar/app/home.php):

Արաբական Միացյալ Էմիրություններ

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանը ներառված է նոյեմբերի 7-ից ուժի մեջ մտած Աբու Դաբիի թարմացված «Green list»-ում: Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները ազատված են պարտադիր մեկուսացումից և կարիք ունեն միայն Աբու Դաբիի օդանավակայանում հանձնել ՊՇՌ թեստ:

Շարժայի և Դուբայի էմիրություն մուտք գործող ՀՀ քաղաքացիները ազատված են պարտադիր մեկուսացումից և պետք է օդանավակայանում ներկայացնեն 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Շարժայի և Դուբայի էմիրության հասարակական վայրեր այցելության համար սահմանափակումները համեմատաբար մեղմ են, սակայն որոշ վայրեր և միջոցառումներ այցելելու համար հնարավոր է պահանջվի 48 կամ 72 ժամվա ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար* Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (վեց տարին լրացած) պետք է պարտադիր ունենան՝ մինչև սահմանը հատելը 3 օրվա ընթացքում կատարված PCR թեստի կամ “Ճամփորդում եմ առանց COVID-19” բջջային հավելվածի վրա բացասական պատասխան, կամ պատվաստման վկայական (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ավել, քան 12 ամիս առաջ)**։

Բելառուսի տարածքով (օդանավակայանում) 24 ժամ տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում PCR թեստ անհրաժեշտ չէ:

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրողներին:

Ուշադրություն.

Այն քաղաքացիները, որոնք ԲՀ ժամանում կարմիր գոտու*** երկրներից, պետք է նաև ինքնամեկուսանան 7 օր ժամկետով:

* – Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք)

** – Բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք

*** – Կարմիր գոտու երկրների ցուցակը կարելի է տեսնել այստեղ (փոփոխական է). http://minzdrav.gov.by/ru/dlya-belorusskikh-grazhdan/strany-krasnoy-zony.php

Բրազիլիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ժամանակավորապես արգելվում է այն օտարերկրացիների մուտքը Բրազիլիա, ովքեր թռիչքից առաջ 14 օրվա ընթացքում եղել են հետևյալ երկրներում կամ տրանզիտ են իրականացրել այդ երկրներով՝Բրազիլիայի կառավարության 2021թ․ դեկտեմբերի 20-ի № 663 որոշման համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել Բրազիլիա օդային և ցամաքային ճանապարհներով, իսկ ջրային ճանապարհներով մուտքը երկիր դեռևս ենթակա է կարգավորման Բրազիլիայի առողջապահության նախարարության կողմից։

– Հարավաֆրիկյան Հանրապետություն

– Բոթսվանայի Հանրապետություն

– Էսվաթինիի թագավորություն

– Լեսոտոյի թագավորություն

– Նամիբիայի Հանրապետություն

– Զիմբաբվեի Հանրապետություն։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա թռիչքն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ արված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։ 12 տարեկանից ցածր երեխաները ՊՇՌ հետազոտության կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված հետազոտությունն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։
Ճանապարհորդի առողջության մասին հայտարարագրի լրացման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտարարագիրը պետք է լրացնել Բրազիլիա թռիչքից առավելագույնը 24 ժամ առաջ հետևյալ հղումով՝ https://formulario.anvisa.gov.br/?lang=en:
COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային եղանակով, այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են Բրազիլիայի Առողջապահության վերահսկողության ազգային գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ այն ​​երկրի իշխանությունների կողմից, որտեղ պատվաստվել է ճանապարհորդը՝ նկատի ունենալով, որ վերջին չափաբաժնի կամ մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի կիրառումը կատարվել է թռիչքից նվազագույնը տասնչորս օր առաջ։
Թվարկված փաստաթղթերը պետք է լինեն պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն լեզվով։

Գերմանիա

Սահմանը հատելու ռեժիմը

2021թ. դեկտեմբերի 12-ից ԳԴՀ ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետությանը հանել է COVID-19 համավարակի «բարձր ռիսկային շրջանից»։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

– Դադարեցվում է ճամփորդական սահմանափակումների մասին խորհուրդը:
– ՀՀ-ից ԳԴՀ մեկնող քաղաքացիները չեն լրացնում ԳԴՀ մուտք գործելու մասին տեղեկանքը:
– ՀՀ-ից ԳԴՀ մուտք գործող քաղաքացիների վրա չի տարածվում 14-օրյա մեկուսացման պայմանը:
– 12-ից բարձր տարիքի քաղաքացիները ԳԴՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն կամ ԳԴՀ-ում ճանաչված պատվաստանյութերով պատվաստված լինելու մասին տեղեկանք, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու մասին տեղեկանք:

Մանրամասները հասանելի են՝

https://www.auswaertiges-amt.de/en/coronavirus/2317268https://www.auswaertiges-amt.de/de/aussenpolitik/laender/armenien-node/armeniensicherheit/201872https://www.auswaertiges-amt.de/de/quarantaene-einreise/2371468#content_0

Դանիա

Սահմանը հատելու ռեժիմը

Դեկտեմբերի 27-ից գործում են հետևյալ կարգավորումները։

Դանիա ժամանող բոլոր անձինք ժամանելուն պես պետք է թեստավորվեն։ Բացառություն են կազմում նախկինում վարակված (առնվազն 11 և առավելագույնը 180 օր առաջ թեստի դրական արյդունք ունեցող) անձինք։

Դանիայում կացության իրավունք ունեցող անձինք պետք է թեստավորվեն ժամանելուց առաջ կամ ժամանելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում։ Եթե դուք Դանիա եք ժամանել ՔՈՎԻԴ-19-ի բարձր ռիսկայնության խմբին դասվող երկրից ապա ժամանելուն պես պետք է ինքնամեկուսանաք։ Բացառություն են կազմում ԵՄ/Շենգեն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ամբողջովին պատվաստված քաղաքացիները և ՔՈՎԻԴ-19-ի բարձր ռիսկայնության խմբին դասվող երկրի/գոտու այն քաղաքացիները, որտեղ պատվաստված լինելու հանգամանքը կարող է հաստատվել ԵՄ կողմից ընդունելի սերտիֆիկատով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Դանիայի կողմից է ՔՈՎԻԴ-19-ի բարձր ռիսկայնության երկիր համարվող երկրներից մուտքը կարգավորվում է հետևյալ կերպ․

1․ Նախկինում վարակված անձինք կարող են մուտք գործել Դանիա առանց թեստավորման և ազատված են ինքնամեկուսանալու պահանջից։

2․ Բոլոր այն անձինք, ովքեր չունեն Դանիայում կացության իրավունք երկիր մուտք գործելուց առաջ պետք է թեստավորվեն։ Արդյունքները ռապիդ թեստերի դեպքում պետք է լինեն առավելագույնը 48 ժամվա իսկ ՊՇՌ թեստերի դեպքում առավելագույնը 72 ժամվա վաղեմության։

3․ Թեստավորումը պարտադիր է նույնիսկ պատվաստված անձանց համար, սակայն այս պահանջը չի գործում, եթե անձը նախկինում եղել է վարակված։

4․ Եթե անձը Դանիա է ժամանել ՔՈՎԻԴ-19-ի բարձր ռիսկայնության խմբին դասվող երկրից ապա ժամանելուն պես պետք է ինքնամեկուսանա։ Այս պահանջը վերաբերվում է նաև Դանիայի քաղաքացիներին և Դանիայում կացության կարգավիճակ ունեցող անձանց։ Ինքնամեկուսացումը կարելի է դադարեցնել ժամանելուց 6 օր հետո՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի հիման վրա։

Հայաստանը համարվում է ՔՈՎԻԴ-19-ի բարձր ռիսկայնության երկիր։
Դանիա մուտք գործելու սահմանափակումների, բացառությունների և մնացյալ կարգավորումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով

https://en.coronasmitte.dk/travel-rules/covidtravelrules#heading1

https://um.dk/en/about-us/the-protocol-department/news/circular-notes/newsdisplaypage/?newsID=00652C95-07F6-43CA-B46F-844F3F72C8F7

Եթովպիա

Սահմանը հատելու ռեժիմը

Սահմանը բաց է

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Եթովպիա ժամանելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ոչ ավել քանի 120 ժամ վաղեմությամբ։ Թվային հավաստագրին զուգահեռ գործում է նաև թղթե տարբերակը։ Սա վերաբերում է նաև պատվաստածներին, դիվանագետներին և պատվաստված դիվանագետներին։ Բացառություն են կազմում 10 տարեկանից փոքր երեխաները։
Օդանավակայանում ՊՇՌ թեստ չի կատարվում, սակայն ստուգվում է ժամանողների ջերմությունը։
Թագավարակին վերաբերող որևէ ձևաթուղթ լրացնել պետք չէ։
Պարտադիր մեկուսացում չկա։

Օդանավակայանում, ինչպես նաև այլ հասարակական բաց և փակ վայրերում բոլորը, այդ թվում պատվաստվածները, պետք է դիմակ կրեն, բացառությամբ 5 տարեկանից փոքր երեխաների։

Թուրքիա

Սահմանը հատելու ռեժիմը

Բաց է՝ ստորև նշված սահմանափակումներով և պարտադիր կանոների պահպանման դեպքում։ Ներկայումս դադարեցվել են դեպի ԹՀ բոլոր թռիչքները՝ ՀԱՀ-ից, Բոտսվանայից, Նամիբիայից, Մոզամբիկից և Զիմբաբվեից։

Աֆղանստանից, Բանգլադեշից, Բոտսվանայից, Բրազիլիայից, ՀԱՀ-ից, Հնդկաստանից, Մոզամբիկից, Նամիբիայից, Նեպալից, Շրի Լանկայից, Պակիստանից և Զիմբաբվեից ժամանող (կամ վերջին 14 օրերին այդ երկրներում գտնված) 12 տարեկանից բարձր անձինք պարտավոր են ներկայացնել վերջին 72 ժամվա ընթացքում արված SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ և կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստման հավաստագիր (ընդ որում, ժամանման պահին լիարժեք համարվող պատվաստման 1-ին կամ 2-րդ դեղաչափից հետո պետք է առվազն անցած լինի 14 օր)։

Բոլոր մյուս պետություններից ժամանող 12 տարեկանից բարձր անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ 2022թ. հունվարի 10-ից սկսած SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթի պահանջից կարող են ազատվել այն անձինք, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստման հավաստագիր (ընդ որում, ժամանման պահին լիարժեք համարվող պատվաստման 1-ին կամ 2-րդ դեղաչափից հետո պետք է առվազն անցած լինի 14 օր) կամ կորոնավիրուսից (առավելագույնը 6 ամիս առաջ) բուժման հավաստագիր։

Այն անձինք, ովքեր չեն ունենա SARS-Cov-2 PCR թեսթի բացասական պատասխան կարգելվեն նստել ինքնաթիռ, իսկ ցամաքային սահմաններով ժամանողների մոտ բացասական պատասխանի բացակայության պարագայում վերջիններս կենթարկվեն կարանտինի՝ իրենց հաշվին։ ԹՀ-ում գտնվող կարանտինի համար նախատեսված հյուրանոցների ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://web.shgm.gov.tr/documents/sivilhavacilik/files/Covid-19/hotel_list_for_isolation-010921.pdf ։

ԹՀ մեկնել պատրաստվող բոլոր այցելուները պետք է մինչև մեկնելը 72 ժամվա ընթացքում լրացնեն առցանց համապատասխան ճանապարհորդական հարցաթերթիկ, որն ավտոմատ գեներացնում է անձնական կոդ (HES code)։ Հարցաթերթիկը հասանելի է հետևյալ հղումով՝ https://register.health.gov.tr/ ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԹՀ-ում համավարակի հետևանքով սահմանափակումների մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ https://tr.usembassy.gov/covid-19-information-2/ և https://www.istanbulsairport.com/en/restriction-sep:

2021թ․ հուլիսի 1-ից ԹՀ-ում դադարեցվել են համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները (օր՝ ներքաղաքային և միջքաղաքային տեղաշարժ, պարետային ժամ)։ 2022թ. հունվարի 15-ից վերացվել է նաև ԹՀ տարածքում գտնվող կինոթատրոններ ու համերգասրահներ մուտք գործելիս չպատվաստված քաղաքացիների համար SARS-Cov-2 PCR թեսթի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուպարտադիր պահանջը։

ԹՀ ժամանած զբոսաշրջիկներն ազատված են համավարակով պայմանավորված ԹՀ տարածքում գործող սահմանափակումներից։

Թուրքմենստան

Սահմանը հատելու ռեժիմը

Համաճարակաբանական իրադրությամբ պայմանավորված՝ ս.թ. հունվարի 15-ից մինչև փետրվարի 1-ը օտարերկրյա քաղաքացիների մուտքը Թուրքմենստան սահամանափակված է:

Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսային վարակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բժշկական տեղեկանք, ինչպես նաև պատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42, իսկ երկրորդը՝ նվազազագույնը 21 օր առաջ)։ Պատվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամարմինների առկայության կամ պատվաստման հակացուցման վերաբերյալ։

Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորոնավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 21-օրյա կարանտին մասնագիտացված բժշկական հաստատություններում։

Իտալիա

Սահմանը հատելու ռեժիմը
Իտալիայի տարածքում Covid 19 համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը երկարաձգվել է մինչև 31․03․2022թ․

A խմբի երկրներ

Սահմանափակումներ չկան

B խմբի երկրներ

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

C խմբի երկրներ (Սույն խմբում սովորաբար ներառվում են հիմնականում ԵՄ երկրները)

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

D խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

E խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը զբոսաշրջության նպատակներով արգելված է:

(Այս պահի դրությամբ Հայաստանը ներառված է «E» խմբում)

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
(A խումբ)

սահմանափակումներ չկան

(B խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu/
(C խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu//
Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass). տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում։
(D խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu//
առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass).
տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում
ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից
ինքնամեկուսացման ավարտին հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ
(E խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ բացառություն են կազմում հետևյալ հատուկ դեպքերը՝

աշխատանքային անհրաժեշտություն,
ծայրահեղ անհրաժեշտություն,
բուժման նպատակով,
ուսման նպատակով
վերադարձ բնակության վայր /հաշվառման կամ փաստացի/
ԵՄ, Շենգեն գոտու երկրների, Անդորրայի, Մոնակոյի Իշխանության, Վատիկանի քաղաք-պետության և Սան Մարինոյի Հանրապետության քաղաքացիներին
6-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամները
երրորդ երկրների քաղաքացիները, ովքեր հաշվառված /գրանցված/ են Իտալիայում և ունեն երկարաժամկետ բնակության թույլտվություն
8-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի անդամները
այն անձին, ով 6-րդ և 8-րդ կետերում նշված ֆիզիկական անձի հետ ունի կայուն և ապացուցելի զգացմունքային կապ (proven and stable emotional relationship) /նաև համատեղ չբնակվող/ և մուտք է գործում այդ անձի բնակավայր հասնելու համար:
*Նշված բացառություններից մեկի /մի քանիսի/ հիման վրա Իտալիա մուտք գործելուց հետո անհրաժեշտ է.

– տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital (dPLF) https://app.euplf.eu//

-առավելագույնը 24 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ 72 ժամ վաղեմության մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

– պահպանել 10-օրյա պարտադիր ինքնամեկուսացում

– ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից

– ինքնամեկուսացման ավարտին պարտադիր հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ։

* Մինչև 6 տարեկան երեխաներն ազատված են անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից

* Ընդունվում են միայն հետևյալ տեսակի պատվաստուման տեղեկանքները.

Comirnaty di Pfizer-BioNtech
Moderna
Vaxzevria
Jansen (Johnson & Johnson)
Սահմանափակումներից ազատվում են (բացառությամբ տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկից և մուտքի համար նախատեսված անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից) բոլոր այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում Իտալիա առավելագույնը 120 ժամ տևողությամբ՝ աշխատանքային, առողջապահական և ծայրահեղ անհրաժեշտության ապացուցելի նպատակներով:

Ինդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,
Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),
Վավեր վիզա ունեցող անձինք,
Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը դարձել է 7×24 ժամ՝ բոլոր նրանց համար, ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին:

Ժամանման առաջին օրը և վեցերորդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):

COVID-19 նոր ենթատեսակ «Օմիկրոն»-ի առաջացումով պայմանավորված՝ Ինդոնեզիայի տարածք առանց ԱԳՆ կողմից տրամադրված հատուկ հայտագրի (որը պետք է տրամադրվի ինդոնեզական իշխանություններին տվյալ անձի ժամանումից առնվազն 7×24 ժամ առաջ) ժամանակավոր մուտք չեն կարող գործել վերջին 14 օրվա ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բոտսվանայում, Անգոլայում, Զամբիայում, Զիմբաբվեում, Մալավիում, Մոզամբիկում, Նամիբիայում, Էսվատինիում, Լեսոտոյում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Դանիայում և ՄԹ-ում եղած կամ նշված երկրները որպես տարանցիկ կետ օգտագործած քաղաքացիները:

Իռլանդիա

Սահմանը հատելու ռեժիմը

2022թ. հունվարի 6-ից այն ճամփորդողները, որոնք համարվում են ամբողջությամբ պատվաստված կամ ունեն վերջին 6 ամիսների ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ վկայություն (proof of recovery from COVID-19), կարիք չունեն PCR թեստ հանձնելու՝ Իռլանդիա ճամփորդելուց առաջ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Մինչ ճամփորդելը անհրաժեշտ է լրացնել COVID-19 Passenger Locator Form։

Չպատվաստված անձինք պետք է ունենան COVID-19 PCR բացասական թեստ՝ Իռլանդիա ժամանելուց առաջ 3 օրվա ընթացքում:

Ինքնամեկուսացման պահանջը հանված է։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Իռլանդիայում հաստատված են հետեւյալ պատվաստանյութերը

2 doses of Pfizer-BioNtech Vaccine: BNT162b2 (Comirnaty®)

7 days

2 doses of Moderna Vaccine: CX-024414 (Moderna®)

14 days

2 doses of Oxford-AstraZeneca Vaccine: ChAdOx1-SARS-COV-2 (Vaxzevria® or Covishield)

15 days

1 dose of Johnson & Johnson/Janssen Vaccine: Ad26.COV2-S [recombinant] (Janssen®)

14 days

2 doses of Coronavac (Sinovac)

14 days

2 doses of Sinopharm BIBP

14 days

2 doses of Covaxin

14 days

A heterologous (mixed) dose of any of the above vaccines

Apply the information above as it applies to the second dose

Իռլանդիան ԵՄ EU Digital COVID Certificate մաս է։

11 տարեկանից ցածր երեխաները ազատված են COVID-19-ի ճամփորդական թեստ հանձնելուց։

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրանի Իսլամական Հանրապետության թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերում գործում են որոշակի սահմանափակումներ։

ՀՀ քաղաքացիների մուտքն Իրան ներկայում հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Ցամաքային անցակետը ՀՀ քաղաքացիների համար փակ է։

12 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ ԻԻՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն`

ԻԻՀ քաղաքացիները՝ 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ
օտարերկրացիները՝ թե՛ 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ, թե՛ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափի ընդունումից հետո պետք է անցած լինի երկու շաբաթ։
Հավելենք նաև, որ ներկայում ՀՀ քաղաքացիները կարող են անարգել մեկնել Իրանից թե՛ օդային, թե՛ ցամաքային անցակետերով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԻԻՀ Ներքին գործերի նախարարությունը, կորոնավիրուսի նոր շտամի տարածումը հսկելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 22-ից օրակարգ է մտցրել ստորև նշված կանոնակարգերը, ըստ որոնց 2021թ․ դեկտեմբերի 25-ից, 15 օր ժամկետով սահմանափակվել է որոշակի խմբերի մուտքն Իրան։

Ութ երկրներից` Բոտսվանա, Նամիբիա, Էսվատինի, Լեսոտո, Մոզամբիկ, Զիմբաբվե, Մալավի և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ուղևորների ուղղակի և անուղղակի մուտքն արգելված է 15 օրով:
Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից և Դանիայից ոչ իրանցի ուղևորների ուղղակի և անուղղակի մուտքը 15 օրով արգելվում է: Այս արգելքը չի տարածվում դիվանագետների վրա:
Ի հավելումն 1-ին և 2-րդ կետերի սահմանափակումների, օտարերկրյա քաղաքացիների մուտքը ցամաքային, օդային և ծովային սահմաններից 2021թ. դեկտեմբերի 25-ից 15 օր ժամկետով թույլատրվում է միայն հետևյալ խմբերի համար՝
ԻԻՀ վավեր կացության քարտ ունեցողները
Ուսանողական վիզա ունեցողները (օտարերկրյա ուսանողներ և կրոնական դպրոցների ուսանողներ)
Մուտքի վիզա ունեցողները (ներառյալ գործարարներ և առևտրականներ)
Աշխատանքի իրավունք ունեցողները
Բժշկական վիզա ունեցողները
Ներդրումային վիզա ունեցողները
Ներգաղթի և անձնագրային ոստիկանությունից ելքի և վերադարձի կնիք ունեցողները
Ուժի մեջ են մնում այն կանոնները, որոնք պահանջվում են ուղևորներից` պատվաստման հավաստագրի ներկայացում, ՊՇՌ թեստի բացասական արդյունք և սահմանային անցակետում ՊՇՌ թեստի վերահանձնում (գումարը գանձվում է ուղևորից)։
Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններից օտարերկրյա քաղաքացիների մեկնումն անարգել կլինի։
Ստորև ներկայացվում է Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության կողմից հայտարարված COVID-19 պատվաստանյութի վկայագրի վավերականության պայմանները՝

QR կոդի առկայություն, որը կընձեռի ստուգելու հնարավորություն
Պատվաստման քարտում գրանցել՝ անուն, ազգանուն, ազգային քարտի համարը կամ օտարերկրյա ճանապարհորդների համար անձնագրի համարը
Պատվաստման քարտում գրանցել յուրաքանչյուր անգամ ներարկված պատվաստանյութի տեսակը, ներարկումների քանակը և յուրաքանչյուր ներարկման համարը։
Հարկ է նշել, ուր եթե 2-րդ և 3-րդ կետերում ներառված պահանջները տեսանելի են QR կոդի միջոցով, ապա անհրաժեշտ չէ այն գրանցել ֆիզիկական քարտի մեջ։ Իրանի կողմից ընդունելի են Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների օգտագործման ցանկում (Emergency Use listing) գրանցված բոլոր պատվաստանյութերը՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Covishield, Johnson and Johnson, Sinopharm, Sinօvac, Bharat, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված պատվաստանյութերը։

Իրաք

Սահմանը հատելու ռեժիմը

Բաց է օդային և ցամաքային ճանապարհով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իրաք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ 72 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար: Այն երկրները, որոնք Իրաքի քաղաքացիներից երկիր մուտք գործելու համար կպահանջեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, Իրաքը փոխադարձություն սկզբունք կկիրառի տվյալ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Իրաքյան Քուրդիստան

10.01.2022

Համաձայն նոր կարգավորումների՝ Իրաքյան Քուրդիստան մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ առավելագույնը 48 ժամ առաջ կատարված COVID-19 թեստի բացասական պատասխան օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից:

Բոլոր անձինք, անկախ պատվաստված լինելու համգամանքից, պետք է հասարակական վայրերում կրեն պաշտպանիչ դիմակ և պահպանեն սոցիալական հեռավորություն։

01/02/2022թ.-ից բոլոր հասարակական վայրերում (պետական շենքեր, խանութներ, ռեստորաններ, հանրախանութներ, ժամանցի վայրեր, բիզնես կենտրոններ և այլն) մուտքը չի թույլատրվի այն անձանց, ովքեր պատվաստված չեն կամ չունեն 48-ժամյա վաղեմության COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

2021 թվականի հունիսի 1-ից ներքոհիշյալ պետությունների ուղևորները չեն կարող մուտք գործել Բանգլադեշ.
Արգենտինա, Բահրեյն, Բոլիվիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մալայզիա, Մալդիվներ, Նեպալ, Պարագվայ, Տինիդադ և Տոբագո, Ուրուգվայ։ Ըստ այս կարգավորման Բանգլադեշի քաղաքացիներին նույնպես արգելված է ճանապարհորդել դեպի վերոհիշյալ երկրներ։

Իսկ Բելգիայից, Դանիայից, Հունաստանից, Կոստա Ռիկայից, Կոլումբիայից և Չիլիից, ժամանող ուղևորները, իրենց սեփական միջոցներով, պարտադիր պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման մեջ՝ հատուկ կառավարության կողմից ներկայացված հյուրանոցներում։ Նույն պայմաններով Քուվեյթից և Օմանից ժամանող ուղևորները պետք է գտնվեն եռօրյա ինքնամեկուսացման մեջ։ Այս պետություններից ժամանող ուղևորները կարող են որպես տարանցիկ երկիր ընտրել նույնիսկ վերոգրյալ արգելված խմբին պատկանող պետություններից մեկը և անարգել մուտք գործել Բանգլադեշ։

1. https://www.immi.gov.bd/

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան (10 տարեկանից ցածր երեխաները ազատված են թեստի պատասխանը ներկայացնելու պահանջից):

Ժամանելուց հետո 14 օր յուրաքանչյուր ուղևորը պետք է գտնվի պարտադիր տնային խիստ ինքամեկուսացման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել