Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ էլ է վարակվել, դրա մասին հայտնել է 2020-ի հունիսի 1-ին։ Հունվարի 24-ի առցանց ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ ստացել է պատվաստանյութի 3-րդ դեղաչափը։
