ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ելույթ էր ունենում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա Ազգային ժողով է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։
Այս հայտարարությունից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց այն։
«Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի։ Դու էդ տոնով մի խոսի ինձ հետ։ Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Ես եմ գրել էս կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ»,-արձագանքեց Հակոբյանը ու ավելացրեց, որ իր կյանքի նպատակը Գաբրիելյանի նման անտակ խուլիգաններին դաստիարակելն է, ինչին վերջինս արձագանքեց․ «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա․․․թքեմ վրեդ»։
Կրքերը բորբոքվեցին, պատգամավորները միմյանց «ոչխար», «անասուն» անվանեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։