Արդարադատության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը

Որպես կանոն, հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, հանցագործության կատարման հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն ուղղելու վերջինիս և կանխեն նոր հանցագործությունների կատարումը:

Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` արդարության սկզբունքը ընդգրկում է պատասխանատվության և պատժի անհատականացման գաղափարը: Որպես կանոն, արդարացի չի կարող լինել այն պատիժը կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցները, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ դրանք կիրառելիս հաշվի չեն առնվել հանցանքի ծանրությունը, այն կատարելու հանգամանքերը և հանցավորի անձը:

Օրենքը արդարցի է, եթե այն համապատասխանում է արարքի քրեականացման և պատժելիության սոցիալական հիմնավորվածության պահանջներին: Այդ պահանջներին չհամապատասխանող օրենքը, որը չի արտահայտում հասարակության կամքը և իրավագիտակցությունը, դատապարտված է և չի կարող ծառայել նրա շահերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել