ԲԴԽ-ն` «Դատալեքս» համակարգի աշխատանքի վերականգնման մասին

Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հաշվի առնելով «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ժամանակավոր խափանման շուրջ տեղի ունեցող տարատեսակ խոսակցությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, տեղեկացնում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել