Լիլիթ Գաբրիելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան․ պահանջում է իրեն ընդգրկել դատավորների թեկնածուների ցուցակում

Լիլիթ Գաբրիելյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի: Նա պահանջում է անվավեր ճանաչել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու մասին ԲԴԽ որոշումը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակել:

Դատարանը Բարձրագույն դատական խորհրդից պահանջել է վարչական դատարան ներկայացնել հայցվորին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու հիմքերը:

Առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել