Արզաքանցյանը հայտարարել է՝ ում հետ է պատրաստ ճանապարհ գնալ

«Ես բոլոր անձերի և կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնալ»,- այսօր նման հայտարարություն է արել «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի Տիգրան Արզաքանցյանը։

«Նա ով մտածում է մեր երկրի մասին, ով երազում է լավ ապագայի մասին, ում հուզում է մեր երկրի անվտանգությունը, ով անում է հնարավոր ամեն բան տնտեսության զարգացմանն հասնելու ուղղությամբ, ով պայքարում է աղքատության դեմ` ինձ հետ է։

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել