Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ ՀՀ նախագահի պաշտոնից։
Իրավաբան․net-ը ներկայացնում է, թե ինչ պահանջների համապատասխանելու դեպքում անձը կարող է ՀՀ նախագահ ընտրվել։
Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Նախագահը ընտրվում է 7 տարի ժամկետով։