Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, համաձայն որի՝ ավագանու արտահերթ նիստ գումարում է նաև ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, հանդես է եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախձեռնությամբ։
Այս մասին հայտնում են «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից:
Նկատի ունենալով, որ՝
- ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանին հանդիսանում է պատասխանող և նույն գործով ՀՀ վարչական դատարանի որոշման ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հիմքով կրում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականություն, ինչը մինչև օրս կատարված չէ,
- նշված վարչական գործով լիազորված անձ չունենալու պատճառով Վանաձոր համայնքի ավագանին չի կարողանում օգտվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-ր հոդվածով նախատեսված կողմի իրավունքներից և պարտականություններից, Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրում հետևյալ օրակարգով․
1․ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչի լիազորում:
Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով զրկված է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, 63-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից՝ նշված վարչական գործով Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցիչ չունենալու պատճառով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ14316/05/21 վարչական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 24.12.2021թվականի որոշմամբ արգելված չէ պատասխանողի ներկայացուցիչ լիազորելու հարցով ավագանու նիստի կազմակերպումը և անցկացումը։