Հունվարի 21-ին, ժամը 16։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա: