Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Առաջին դեղաչափ ստացել է 73 հազար, երկրորդը՝ 58838 բնակիչ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։ Մարզում ընթացքի մեջ է նաև COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել