Այլևս ամեն ինչ ակնհայտ է. Կարին Տոնոյան

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այլևս ամեն ինչ ակնհայտ է՝ պայմանավորված պատերազմում հատուկ պարտության տանելով սեփական բանակին, կոտրել հաղթանակած ազգի ինքնավստահությունն ու պարտության քողի տակ բանակը հատուկ կազմալուծելով, ստեղծել «հզոր» հարևանի հետ հաշտության գնալու անխուսափելիությունն ու ցանկալիություն:

Դե՝ իհարկե, մարդիկ որոնց կողքին ապրում են զավակի կորստի ցավից կուչ եկած ու ապրելու իմաստը կորցրած ծնողներ, պիտի սարսափեն այլևս պատերազմից և ուզեն, թե չուզեն ընտրեն «ամեն- ինչ անել, միայն պատերազմ չլինի» կարգախոսն ու կհամաձայնեն բոլոր նախապայմանների հետ, որ արդեն հարյուր տարի տենչում է թուրքը, իսկ կենդանու ուղեղով ու ստամոքսով անհայտ ծագման արարածներն էլ կնկարագրեն Գյումրիում բուժվող թուրքերից, Ջերմուկում հանգստացող ադրբեջանցիներից ակնկալվող օգուտներն ու կհորդորեն մոռանալ անցյալը:

Երազախաբ մի եղեք. եթե անգամ կնքվեն հաշտության այդ պայմանագրերը, ապա դրանք մնալու են միայն ձեր սեղաններին, պատմական վերքերը բուժելու մի ձև կա ՝ արդարադատության հաղթանակ. մենք գուցե մի օր կներենք թուրքին(կրկնում եմ՝ կներենք, ոչ թե կհաշտվենք նրա արածների հետ), բայց միայն երբ նա կընդունի իր արածն ու մեղա կգա՝ իր նյութական և իրավական բոլոր պարտավորությունների կատարմամբ: Իսկ եթե դա չի լինելու, ուրեմն չի լինելու նաև ներում. այս պատերազմում զոհված հայրերի որդիները մեծանում են և մեծանում են հաջորդ պատերազմում հաղթելու տենչանքով: Դուք խոսում եք 100 տարվա հիշողության մասին ու մոռանում դեռ հիշողություն չդարձած ամենօրյա ցավի ու տառապանքի մասին…..

Իսկ մեծագույն հաղթանակները ծնվում են տառապանքից, մի քիչ Նժդեհ կարդացեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել