Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արթուր Մանուկյանի թեկնածությունը:
Թեկնածուին հաց ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Դուք ինձ համար շատ թանկ մարդու անուն տվեցիք Սիմոն Աչիկգյոզյանի, որն իմ դասախոսն է եղել: Ես իրեն հայրենասեր չեմ համարում, հայրենատեր եմ համարում: Այս իմաստով, քանի որ այս պաշտոնին եք առաջադրվել, ուզում եմ հասկանամ, դուք ինչպես եք տեսնում, որ Սիմոն Աչիկգյոզյան կերպարի արժեհամակարգը կարողանանք փոխանցել մեր սերունդներին: Դուք պատրա՞ստ եք, որ մեր սերունդներին փոխանցենք հայրենատեր լինելու գաղափարը»:
Արթուր Մանուկյանն ասաց, որ փոքր է եղել և ինքն ու իր երգչախումբը մեծ նվիրում են ունեցել Սիմոն Աչիկգյոզյանի հանդեպ:
«Իր ընկերներն ասում էին՝ շարականներ երգելով է մահացել, մինչև վերջին փամփուշտը շարական է երգել: Է, ֆիլմ նկարենք: Ստեղծենք տպավորությունը, որ իրական հերոսը շարական երգելով է մեռել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: