Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը գոհ է

Հայաստանում Պարեկային ծառայության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք պաշտոնյաներ: Այս մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«3-րդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաները, նրանց ընտանիքի անդամները ենթարկվեն պատասխանատվության: Ոստիկանության պետից ներողություն խնդրելով, ասեմ, որ ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Համապատասխան տուգանքը վճարվել է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց վերջին 7 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները՝ գործունեությունը գնահատելով դրական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել