Նախադպրոցական կրթական ծառայությունները բերվել են լիցենզավորման դաշտ

Հունվարի 16-ին ուժի մեջ են մտնում «Կրթության մասին» և կից օրենքների փաթեթով նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն Հայաստանում նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցումը, այսինքն՝ զարգացման կենտրոնները կդառնան լիցենզավորման ենթակա:

Իրավաբան․net-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի, նաև լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները, որը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,-ասել է Անդրեասյանը:

Այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, դրանց լիցենզավորման պահանջն օրենքում սահմանված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Իսկ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար պետք է վճարվի 10000, իսկ կրթական ծրագրի և (կամ) նախադպրոցական ծառայության իրականացման համար 20000 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել