Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի. ՀՅԴ անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել իրենց համակիրների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել իրենց ընկերների և համակիրների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։

Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

Սաղաթելյանը նշել է նաև, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում են հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում և հավելել, որ համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել