Արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունվարի 14-ին, հայտնեց, որ ցանկանում է Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել, որի համար էլ մրցույթ է հայտարարել:

Ծառուկյանի խոսքով արձանը լինելու է 33 մետր, որը խորհրդանշելու է Քրիտոսի ապրած երկրային կյանքի տարիները:

Վերջինս վստահեցնում է, որ հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները:

ԲՀԿ առաջնորդի այս հայտարարությունը համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ: Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Վարդապետը նշել է, որ արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել Հիսուսի և ավետարանական պատգամներով և հավելել, որ Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։

«Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում գլխավորը երկրորդականից զանազանել»,- նշել է վարդապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել