Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 16-18-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով: