«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետք է 3 օր ժամանակ տալ Գագիկ Ծառուկյանին՝ այդ արձանի համար նախատեսված գումարը պաշտպանության նախարարության հաշվեհամարին փոխանցելու համար՝ Վարդենիսի տարածաշրջանի մարտական հենակետերը կահավորելու նպատակով։
Եթե մարդը ցանկանում է որևէ նշանակալի աշխատանք կատարել, սակայն լավ չի կողմնորոշվում, թե ինչպես ծախսի իր գումարները, ուրեմն անհրաժեշտ է շատ հստակ այդ մարդուն կողմնորոշել ու հասկացնել մեր ժողովրդի ու պետության համար առաջնահերթություն համարվող հարցերի կարևորությունն ու տարբերությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։