Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են կառուցողական և ապաքաղաքականացված երկխոսություն վարել՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Կողմերը ի ցույց դրեցին իրենց պատրաստակամությունը բաց, կառուցողական, ոչ քաղաքականացված երկխոսություն վարել, կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ փոքր քայլերով անցնելով պարզից բարդին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնելուն միտված աշխատանքը, ինչը կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։