Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետին

Աշխատանքային հինգշաբթին Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեց նիստով, որում Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։

Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:

Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց Սերգեյ Մովսիսյանին։

Նորանշանակ մարզպետն իր ելույթում նշեց․

«Պարոն Պետրոսյան, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխարինելը։Դուք այս գործում նշաձող եք սահմանել՝ լավագույնս ղեկավարելով մարզը։ Ձեզ փոխարինելը մեծ պատասխանատվություն է»։

Նիստի երկրորդ հատվածում փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների և օգնականների մասնակցությամբ վարչության պետերն ու բաժնի ղեկավարները ներկայացրին ընթացիկ աշխատանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել