Ադրբեջանը Հայաստանի կորած քաղաքացուն հանձնել է ռուս խաղաղապահներին 

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է հանձնել սահմանային գոտում Հայաստանի կորած բնակչին:

Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հունվարի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 15:00-ին) հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանի հատվածում Սուրիկ Մաթևոսյանը մոլորվել և անցել է Ադրբեջանի տարածք, որին ադրբեջանական կողմը հանձնել է ռուս խաղաղապահներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում կորել է անասնապահությամբ զբաղվող՝ տեղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել