Արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան

Նախագահ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել