Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվել. փաստաբանը հերքում է

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհանիսյանի հետ, վերջինս հերքեց շրջանառվող տեղեկատվությունը:

«Հունվարի 19-ին է առաջին դատական նիստը, չգիտեմ ինչ նպատակով են նման բաներ գրել, իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել