Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական էջից:

2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել