ՀՀ Վայոց ձորի մարզպետ Ա․ Գրիգորյանի 2022թ հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։
Այս մասին տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանից։
Հանձնաժողովը ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։
Հանձնաժողովը <Վեոլիա Ջուր> ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում։
Վայոց ձորի մարզում ջրամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ խնդիրների արագ արձագանքման և մարզում ջրամատակարարման անխափան ընթացքն ապահովելու նպատակով։