Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տեւած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել