Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արթուր Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայի Հանրապետությունում ձեռք է բերել ու մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել ՄԴՄԱ տեսակի թմրամիջոց:
Գործով մեղադրյալ Արթուրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: