Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 10-ին, նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Հիշեցնենք, որ Ռ․ Քոչարյանի քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։