2022 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ս. Գ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Զննությամբ հանձնուքում առկա շաքարավազի միջից հայտնաբերվել են ընդհանուր 4,8 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներով առանձնացված փաթեթներ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: