Վարկատեսակ՝ բնակարանը վերանորոգելու համար

Եթե դուք ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բնակելի տունը, ապա Ձեզ կհետաքրքրի այս վարկատեսակը։ Ազգային հիփոթեքային ընկերությունը հայտնում է, որ վերանորոգման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով․

  • վարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում։
  • վարկառուները չպետք է ունենան գործող ժամկետանց պարտավորություններ։
  • վարկի տրամադրմանը նախորդող տասներկու ամիսների ընթացքում վարկառուների բոլոր պատրավորությունների վճարումների գծով ուշացրած օրերի քանակը չպետք է գերազանցի 30 օրը։

Առավել մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգից։ Գումարը՝ մինչև 35 միլիոն դրամ, ժամկետը՝ առնվազն 5 տարի։ Տոկոսադրույքը սահմանվում է ԱՀԸ գործընկեր բանկի/վարկային կազմակերպության կողմից (միջինում տարեկան 10.06%)։

Տրամադրվում է նաև գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։ Տրամադրվում է նաև վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել