Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Օրինակ.
55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:
Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.
1966-1968թթ.` ժամկետային զինծառայող,
1968-1972թթ.` մանկավարժական ինստիտուտի ուսանող,
1972-1975թթ.` թանգարանում էքսկուրսավար,
1975-1978թթ.` ուսումնարանում վարպետ,
1978-2009թթ.` դպրոցում մանկավարժ:
Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար: