ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։
Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցվել են կազմակերպչական հարցերը։ Հակոբ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։

