«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համաձայնության եկանք, որ սկզբնական 2.5 տարին համայնքը կառավարելու եմ ես, իսկ հոջորդ 2.5 տարին կառավարելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարով ներկայացված թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանը:
Հարցին, թե ինչու չստացվեց համաձայնության գալ նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ Մինասյանն ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել:
Հիշեցնենք, որ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն այսօր` հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամներ: