Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն այսօր իրականացնելու են հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ` Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հարակից տարածքում։
Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112»,- նշված է հայտարարության մեջ։