Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք թուրք զինվոր է զոհվել։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից:
«Աքչակալում (Սանլիուրֆա) ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի հետևանքով 2022 թվականի հունվարի 8-ին մեր երեք զինծառայողները զոհվել են»,- նշված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հրապարակել է զոհվածների անուններն ու ազգանունները։