2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացված տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն: