Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ:

Այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Զրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել բարեկամ երկրի ղեկավարության ջանքերին` ուղղված խաղաղության եւ հանգստության վերականգնմանը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմ Ղազախստան ուղարկելու մասին որոշման իրականացման ընթացքը ՝ իրավակարգի պահպանմանն ու կայունության ապահովմանը նպաստելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել