Կառավարությունը պատրաստվո՞ւմ է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին. ԱԳՆ-ի պատասխանը

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին.

Հարց․ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

Պատասխան․ Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

Հարց․ Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

Պատասխան․ Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության  օբյեկտների պահպանությունն է լինելու։

Հարց․ Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։

Պատասխան․ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել