Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ:

Հանրապետության տարածքում` հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
